Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Մի կողմ դնենք այն փաստը, որ նա դա անում է Ալիևի հրահանգով, հիշենք, որ վերջինս այդ մասին բարձրաձայնել է դեռ 2021 թ.:
Իսկ ի՞նչն է ուզում փոխել, եթե հայտարարում է, որ կառավարման մոդելը չի փոխվում: Իրականում, փորձում է հիմնահատակ քանդել բոլոր այն ինստիտուտները, որոնք դեռ մնացել են Հայաստանում՝ ընտանիք (կարծում եմ նոր Սահմանադրությամբ կհանվի այն դրույթը, որ ամուսնությունը դա բացառապես տղամարդու և կնոջ միությունն է), ազգային արժեքներ (օրինակ հրաժարվելով զինանշանից, որի վրա կա Արարատ սարը), եկեղեցի (կհանի Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դիրքի դրույթը), վերջապես` Անկախության Հռչակագիրն ու Լեռնային Ղարաբաղին վերաբերվող դրույթը։ Այսպիսով կբավարարի ալիևի հերթական պահանջը, որը օդի և ջրի պես պետք է վերջինիս, առաջիկա նախագահական ընտրություններում և փոխարենը կփորձի ստանալ իր իշխանությունը պահելու հարցում անվերապահ մեծ աջակցություն։
Վերջնականապես կփորձի մոռացության տալ Արցախն ու Ցեղասպանության հարցը:
Իսկ մե՞նք...
Մենք ամեն ինչ ենք անելու, որ սրա փորձը փորձանք դառնա ոչ թե հայ ազգի համար, այլ հենց իր ու իր անհայրենիք թիմի համար:
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ